Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արտառոց դեպք Շիրակի մարզում

Արտառոց դեպք Շիրակի մարզում
10.05.2023 | 22:08

Գիշերվանից ահազանգ եմ ստանում հետևյալի մասին.

Շիրակի մարզի Արևիկ համայնքի տարածքում` կամուրջի տակ, ոստիկանությունը մեքենայի մեջ հայտնաբերել է երկու մերկ տղամարդու և թմրանյութեր։

Պարզվում է տղամարդկանցից մեկը ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ աշխատակից է։

Բնականաբար, դեպքին չէի անդրադառնա քանի որ այլևս զարմանալի չէ, որ Նիկոլի ոստիկանությունում, թե՛ արվամոլությունը և թե՛ թմրամոլությունը նորմալ երևույթներ են (Նիկոլ-գոմիկ, Նիկոլ-նարկաման այլևս հոմանիշներ են)։

Բայց կա մեկ վտանգավոր հանգամանք, ըստ լուրերի, ՊՊԳՎ աշխատակիցը եղել է ծառայության մեջ, և լքել է պոստը:

Նրան վստահված է եղել պահպանել ռազմավարական նշանակության օբեյկտ` Կառնուտի ջրամբարը։

Պատկերացրեք թրքացման գնացող պատերազմական երկրում, երբ թուրք-ազերները վխտում են ամենուր, անտերության մատնված ջրամբարում մի նռնակ պայթեր, քանի՜ հազար ախուրյանցի գիշերվա հազարին զոհ կգնար...

Ի՜նչ արած, այսպիսին է Նիկոլի ապագան` կամ անմեղ զոհ ես լինելու սահմանին, կամ երկրի ներսում...

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia խնդրում եմ հերքել լուրը, կամ ավելի ճիշտ ո՛չ էլ փորձեք հերքել:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7184

Մեկնաբանություններ